Նորություն
18-09-2020
Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևան-Գյումրի-Երևան ուղղությունում կաշխատեն լրացուցիչ էլեկտրագնացքներ
Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ և Երևան-Գյումրի-Երևան ուղղությունով ուղևորափոխադրումների գործընթացն ապահովելու նպատակով սեպտեմբերի 21-ին կկատարվեն արագընթաց էլեկտրագնացքների ուղերթներ:
Երևանից արագընթաց էլեկտրագնացքը մեկնելու է 09:15 (ժամանումը Գյումրի՝ 11:25), Գյումրիից՝ 17:55-ին (ժամանումը Երևան՝ 20:05):
Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացների չվացուցակները սեպտեմբերի 21-ին մնում են անփոփոխ: Մանրամասների համար՝ https://www.railway.am/
Նկարներ
Այլ նորություններ
Սիրելի երկաթուղային գործընկերներ, հարգելի վետերաններ!...
ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցո...
Երաժշտությունը ՀԿԵ-ի հետ...
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի հա...