Երիտասարդների խորհուրդ
Ծննդյան ամսաթիվը՝ 20.05.1996 թ.
Ծննդյան վայրը՝ Հայաստան, Ք. Երևան
Կրթությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդական քաղաքականության իրականացմանը, աշխատանքի ներգրավվելով երիտասարդ մասնագետներին և ապահովելով երիտասարդ մասնագետների հետագա կարիերային աճը: Ներկայումս երիտասարդները կազմում են Հարավկովկասյան երկաթուղու աշխատողների մոտ մեկ երրորդը (մոտ հազար մարդ): Երկաթուղու 17 ձեռնարկություններ գլխավորում են երիտասարդ ղեկավարներ:
Ընկերության երիտասարդ աշխատակիցների թիվը անընդհատ աճում է, ինչը ենթադրում է ՀԿԵ երիտասարդական քաղաքականության կատարելագործում, երիտասարդ մասնագետների ինքնաիրացման և զարգացման համար հնարավորությունների ստեղծում: Երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդ աշխատողների մասնագիտական աճի երաշխավորումը կարգավորում է «ՀԿԵ» ՓԲԸ երիտասարդություն» ծրագիրը, որը նախատեսված է կորպորատիվ միջավայրում երիտասարդ աշխատողների առաջնորդության որակների զարգացման, ուսուցման, ադապտացման համար:
Ծրագրի շահառուներն են Հարավկովկասյան երկաթուղու 17-ից 30 տարեկան երիտասարդ աշխատակիցները, ինչպես նաև դրա շրջանակներում նախատեսվում են նախագծեր ընկերության աշխատակիցների երեխաների և երկաթուղային տրանսպորտի մասնագիտացված ուսումնական հաստատությունների ուսանողների համար:
Ծրագրի շրջանակներում ձևավորվել և արդեն հաջողությամբ գործում է Երիտասարդների խորհուրդը, որում ներկայացված են Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու ձեռնարկությունները, ծառայությունները և տնօրինությունները: Խորհրդը գլխավորում է Իրավաբանական ծառայության պետ Սումբատ Սումբատյանը:
Կառույցը համակարգում է երիտասարդ մասնագետների հետ աշխատանքը, օժանդակում է երիտասարդության ֆինանսական,
կազմակերպչական, կարիերային, բնակարանային և այլ խնդիրների լուծմանը: Ներկայումս խորհրդի կազմում գործում են չորս հանձնաժողովներ.
- սոցիալ-տնտեսական հարցերով
- գիտակրթական և մասնագիտական պատրաստվածության հիմնահարցերով
- սպորտի և մշակույթի հարցերով
- միջազգային երիտասարդական համագործակցության հարցերով:
Հարավկովկասյան երկաթուղու բոլոր ծառայություններում, տնօրինություններում, ԳԿՄ-ներում և ձեռնարկություններում գործում են կամ խորհրդի
ստորաբաժանումները կամ երիտասարդ լիդերները, որոնք ընդգրկված են կենտրոնական խորհրդի կազմում: Այսպիսով, դրա կազմում ներկայացված են
երիտասարդ երկաթուղայիններ Հայաստանի բոլոր մարզերից: Հարավկովկասյան երկաթուղու Երիտասարդների խորհուրդը պարբերաբար հանդիպումներ է
ունենում երկաթուղու ԳԿՄ և ձեռնարկությունների աշխատակիցների հետ, կազմակերպում մշակութային և սպորտային միջոցառումներ: Մասնավորապես,
ՀԿԵ-ում անցնում են ֆուտբոլի և «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնություններ.
Խորհուրդն իր աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային համագործակցության զարգացմանը, օտարերկրյա պետությունների երկաթուղային վարչությունների նմանատիպ կառույցների հետ կապերին: Համագործակցություն է հաստատվել մի շարք երկաթուղային ընկերությունների երիտասարդության ներկայացուցիչների հետ, Երիտասարդների խորհրդի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային միջոցառումներին և գիտաժողովներին: