ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Վետերանների խորհուրդ

Հակոբյան Լևոն Գարեգինի


lehakobyan@railway.am

Ծննդյան տարեթիվը՝ 06.06.1955 թ.
Ծննդյան վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գյուղ Շնող
Կրթությունը՝ Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի տեխնիկում
Մասնագիտությունը՝ Տեխնիկ-էլեկտրամեխանիկ
1973 – 1992թթ.՝ Անդրկովկասյան երկաթուղու Երևանի լոկոմոտիվային դեպոյի էլեկտրաքարշի մեքենավարի օգնական, մեքենավար, մեքենավար-հրահանգիչ
1992 – 1993 թթ.՝ Հայկական երկաթուղու Երևանի լոկոմոտիվային դեպոյի պետի շահագործման գծով տեղակալ
1993 – 1995 թթ.՝ Հայկական երկաթուղու պետի ռեժիմի գծով տեղակալ
1995 – 1997 թթ.՝ Հայկական երկաթուղու շահագործման ծառայության պետ
1997 – 1998 թթ.՝ Հայկական երկաթուղու գլխավոր տնօրենի շահագործման գծով տեղակալ
1998 – 1998 թթ.՝ Հայկական երկաթուղու անվտանգության բաժնի պետ
1998 – 2003 թթ.՝ Հայկական երկաթուղու անվտանգության բաժնի պետի տեղակալ
2003 – 2004 թթ.՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ անվտանգության վարչության գլխավոր մասնագետ
2004 – 2008 թթ.՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյի գլխավոր ինժեներ
2008 – 2009 թթ.՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչի տեղակալ (գլխավոր վերահսկիչի պարտականությունների կատարմամբ)
2009 – 2009 թթ.՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ
2009 – 2019 թթ.՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ - գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ
2019 – 2020 թթ.՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական 2020 թվականի հունվարից՝ «ՀԿԵ» ՓԲԸ պատերազմի և աշխատանքի վետերանների ու թոշակառուների միավորված խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի խորհրդական (հասարակական հիմունքներով)

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վետերանների խորհուրդը, որպես հասարակական կազմակերպություն, ստեղծվել է կենսաթոշակառուներ-երկաթուղայինների կապը գործընկերների հետ պահպանելու և երիտասարդ կադրերի հետ ուսուցողական և կրթական աշխատանքներ իրականացնելու համար:

Խորհուրդը գործում է հրապարակայնության, օրինականության և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա, իսկ վետերաններն անդամակցում են Խորհրդին կամավոր և հավասար իրավունքներով՝ աշխատելով հասարակական հիմունքներով: Կազմակերպչական նիստի ընթացքում կառույցի անդամներն ընտրում են Խորհրդի նախագահին և նրա երկու տեղակալներին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վետերանների խորհուրդը ձևավորել է աշխատանքի իր սեփական ձևաչափը (միջոցառումների հիմնական տարեկան ծրագիրը)՝ հաշվի առնելով Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների փորձը:
Իր գործունեության ընթացքում ՀԿԵ վետերանների խորհուրդը հենվում է մի շարք կարևոր սկզբունքների վրա, որոնց թվում, առաջին հերթին, անհրաժեշտ է նշել երկար տարիների աշխատանքի ընթացքում կուտակված փորձի և մասնագիտական հմտությունների փոխանցումն երիտասարդ աշխատակիցներին: Այս հարցերում խորհուրդը սերտորեն համագործակցում է ՀԿԵ-ի Երիտասարդական խորհրդի և Ճանապարհային ուսուցման կենտրոնի հետ:
Խորհուրդը զբաղվում է չաշխատող վետերանների խնդիրներով, կոլեկտիվ պայմանագրին համապատասխան նրանց իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև լուծում է նրանց սոցիալական և բնակարանային խնդիրները: Աշխատանքը կազմակերպվում է սեմինարների և հանդիպումների միջոցով: Խորհուրդը կազմակերպում է նաև վետերանների հանգիստը և ժամանցը՝ կապ և շփում ապահովելով վետերանների շրջանում:

Առանձնահատուկ նշանակություն Խորհրդի գործունեության մեջ ունի Երկաթուղու թանգարանը, որը բացվել է 2009 թվականի հուլիսի 31-ին: Հարավկովկասյան երկաթուղու և վետերանների ջանքերով թանգարանում հավաքվել են բազմաթիվ ցուցանմուշներ, որոնք արտացոլում են հայկական երկաթուղու ողջ պատմությունը: Թանգարանում են պահվում Հայաստանի երկաթուղու կառուցման վերաբերյալ պատմական փաստաթղթերի կրկնօրինակներ, հին գնացքների լուսանկարներ, երկաթուղային սարքավորումներ: Ներկայումս երկաթուղու թանգարանի տնօրենը Խորեն Ավետիսյանն է, ով 60 տարի աշխատել է երկաթուղում, որից 20 տարի գլխավորել է Երևանի կայանը:
Վետերանները միշտ եղել են Հարավկովկասյան երկաթուղու խնամքի և ուշադրության կենտրոնում՝ կարևոր տեղ զբաղեցնելով Ընկերության սոցիալ-հասարակական կյանքում՝ ակտիվորեն մասնակցելով ՀԿԵ-ի ծրագրերին և միջոցառումներին: