Նորություն
Սիրելի երկաթուղային գործընկերներ, հարգելի վետերաններ!
2024 թվականը լուրջ փորձությունների տարի էր երկաթուղու ողջ անձնակզմի համար, բայց մենք պատվով անցանք այդ բոլոր դժվարությունները։ Երկաթուղայինները պարտքի իսկական զգացում ցուցաբերեցին որպես քաղաքացիներ և որպես իրենց գործի մասնագետներ, ինչի կապակցությամբ բարձր գնահատականի արժանացան ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի կառավարության, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության և ՌԴ կառավարության կողմից:
Նույնիսկ առանց արտակարգ իրավիճակների, երկաթուղայինների աշխատանքը բաղկացած է մեր թիմի բոլոր ներկայացուցիչների փոքր, բայց ամենօրյա սխրանքներից։ Սա վերաբերում է մեքենավարներին, կոմերցիոն ստորաբաժանման աշխատակիցներին, վագոնավարներին, դիսպետչերներին, մեխանիկներին, արհմիութենական աշխատողներին, աուդիտորներին, միջին և բարձր օղակի ղեկավարներին, ինչպես նաև մեր հարգարժան վետերաններին։
Չնայած բեռնափոխադրումների ոլորտի անկմանը և տնտեսական դժվարություններին, ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է, 2024 թվականի պլանները կատարվել են, ընկերության պարտավորությունները կոլեկտիվի հանդեպ ամբողջությամբ իրականացվել են:
2025 թվականին ավելի հեշտ չի լինի, քան անցած տարում։ Երկաթուղայինների համար ամեն տարի բարդ է, բայց սա հենց այն է, ինչ մեզ անգնահատելի փորձ է ավելացնում և ավելի ուժեղ դարձնում: Միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ կատարված աշխատանքից որոշակի դժգոհության զգացումը չլքի մեզ, քանի որ մեր աշխատանքի նկատմամբ քննադատական վերաբերմունքը թույլ է տալիս մշտապես զգոն լինել, մեր պաշտոնական պարտականությունները կատարել գերազանց, ինչը շատ կարևոր է ոչ միայն երկաթուղու, այլև հասարակության և ամբողջ երկրի համար:
Ամանորի տոներին և ողջ 2025 թվականին բոլորին մաղթում եմ խաղաղություն, ջերմություն, հարմարավետություն: Թող 2025 թվականը լինի նոր ձեռքբերումների, հաջողության, բարեկեցության և բարգավաճման ժամանակաշրջան: