ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

27-12-2024

ՀԿԵ-ն և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» համագործակցության համաձայնագիր են կնքել


«Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային մարդասիրական կազմակերպությունը համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը դեկտեմբերի 26-ին ստորագրել են ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին:

ՀԿԵ-ն և հասարակական կազմակերպությունը բնակչության և տարածքների պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման նպատակով մտադիր են համատեղ ջանքեր գործադրել մասնագետների ներգրավմամբ մարդասիրական արձագանքման արդյունավետ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Բացի այդ կողմերը մտադիր են զարգացնել համագործակցությունը համապատասխան կրթական ոլորտում: Մասնավորապես, նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում մասնագետների պատրաստում, կրթական և հետազոտական գործունեության իրականացման փորձի և մեթոդիկայի փոխանակում: Նախատեսվում է իրականացնել նաև համատեղ վթարափրկարարական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը լուրջ արտակարգ իրավիճակի էր բախվել 2024 թվականի մայիսին, երբ Հայաստանի հյուսիսում գտնվող Դեբեդ գետի վարարումը պատճառ դարձավ երկաթուղային ենթակառուցվածքի լայնածավալ ավերածությունների։ Տարերային աղետի հետևանքներն արագ վերացնելու համար հայ երկաթուղայիններին օգնության են հասել ռուս և վրացի գործընկերները։

Նկարներ