Հետադարձ կապ
Հարգելի հյուրեր!
Բարի գալուստ «ՀԿԵ» ՓԲԸ հետադարձ կապի կենտրոն։
Դուք կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները նշված ցանկից կամ ուղղել դրանք սոցցանցերի պաշտոնական էջին՝ անցնելով հետևյալ հղումներով
Հաճախ տրվող հարցեր
Տվյալ պահին դեպի Ռուսաստանի Դաշնություն երկաթուղային ուղղությունը չի գործում:
Տոմսերի վաճառքը սկսվում է գնացքի մեկնելուց 40 օր առաջ:
Գնացքի կազմում առկա են պլացկարտ վագոններ, կուպե վագոններ, բարձր հարմարավետութամբ կուպեներ ու ննջավագոններ:
Երկաթուղում չի գործում ամրագրման կամ տոմսեր պատվիրելու ծառայություն: Դուք կարող եք գնել տոմսեր գնացքի մեկնումից 40 օր առաջ:
Տոմսերը կարելի է գնել երկաթուղային կայարանների տոմսարկղերում, իսկ միջազգային գնացքների տոմսերը վաճառվում են նաև օնլայն՝ railway.am կամ ticket.ukzhd.am կայքում:
Չվացուցակի և գների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Հարավովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի railway.am Ուղևորափոխադրումներ բաժնում:
Գնացքները դեպի Սևան ուղևորվում են Ալմաստ կառամատույցից հենց ուղևորների հարմարավետությունից ելնելով: Ալմաստ կառամատույցի մոտով են անցնում հասարակական տրանսպորտի բազմաթիվ երթուղիները: Բացի այդ "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության "ԵՐԵՎԱՆ" կայարանն ամառային սեզոնին գերծանրաբեռնված է և նման քայլն արվում է նաև ուղևորների մեծ հոսքի տարանջատման և հերթերից խուսափելու նպատակով:
Չվացուցակի և գների վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է «Հարավովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքի railway.am Ուղևորափոխադրումներ բաժնում:
Մինչև 5 տարեկան երեխաների համար տոմս գնել պետք չէ, նրանց երթևեկությունն անվճար է, սակայն նրանց այդ դեպքում չի տրամադրվում առանձին տեղ: 5-ից 10-ը տարեկան երեխաների համար գնվում է մանկական տոմս, իսկ 10 տարեկանից մեծ երեխաների համար՝ հասարակ տոմս:
Ներկա պահին այս ուղղությունը չի գորրծում:
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի չվացուցակը փոփոխվում է: Տվյալ պահին գործող չվացուցակին կարող եք ծանոթանալ մեր կայքի համապատասխան բաժնում:
Ուղևորը կարող է ետ ստանալ համապատասխան փոխադրավճարները եթե.
ա/ ուղևորը հրաժարվում է ուղևորությունից անձնական պատճառներով,
բ/ ուղևորությունը ընդհատվել է կամ չի կայացել երկաթուղու պատճառով,
Դրամարկղում ձևակերպված ուղևորային փաստաթղթի դեպքում փոխադրավճարների վերադարձի պահանջարկը հաստատվում է ներկայացնելով «ուղևորի համար» և «ուղեկցողի համար» տոմսի վերահսկիչ կտրոնները:
Ինտերնետ տոմսի վերադարձը իրականացվում է միայն առցանց ռեժիմով`Հրահանգի և Կանոնների համապատասխան: Վերադարձի ենթակա է փոխադրավճարը, կիրառված սակագնով հաշվարկված.
ա/ առանց պահումների- եթե տոմսը վերադարձվում է ոչ ուշ քան գնացքի մեկնումից 120 ժամ առաջ;
տոմսի և պլացքարտի առժեքի 15%-ի պահւոմով - եթե տոմսը վերադարձվում է գնացքի մեկնումից 120 ժամ առաջ, բայց ոչ ուշ քան 24 ժամը;
տոմսի և պլացքարտի առժեքի 25%-ի պահումով - եթե տոմսը վերադարձվում է գնացքի մեկնումից 24 ժամ առաջ, բայց ոչ ուշ քան 2 ժամը;
Տոմսի վերադարձը դադարեցվում է գնացքի մեկնումից 2 ժամ առաջ:
բ/ տոմսի վերադարձի ժամանակ ամբողջությամբ վերադարձվում են երթևեկության սպասարկման վարձավճարները / այդ թվում սպիտակեղենի/ և ապահովավճարը;
գ/ տոմսերը վերադարձնելուց, յուրաքանչյուր տեղի համար գանձվում է սպասարկման վճար;
դ/ ուղևորային փաստաթղթի և ինտերնետային տոմսերի վերադարձի դեպքում չի վերադարձվում տոմսը գնելուց վճարված սպասարկման գանձումը;
ե/ եթե ուղևորի ուղևորությունը չի կայացել եևկաթուղու պատճառով, ուղևորին վերադարձվում է տոմսի ողջ գումարը առանց պահումների;
է/ եթե ուղևորի ուղևորությունը մասսամբ չի կայացել երկաթուղու պատճառով, ուղևորին վերադարձվում է չկայացած ուղևորատարածքի վարձավճարը:

Երևան-Թբիլիսի-Բաթումի միջազգային գնացքում թույլատրվում է ուղևորի կողմից տեղափոխել փոքրիկ տնային կենդանի հատուկ տարայի մեջ պայմանով, որ նա ունի համապատասխան անասնաբուժական փաստաթղթեր: Այս դեպքում ուղևորը գնում է փակ խցիլի բոլոր տեղերը, և կենդանին ամբողջ երթուղու ընթացքում դուրս չի բերվում տարայից: Եթե երկաթուղին ի վիճակի չէ ապահովել փակ խցիկի բոլոր տեղերը, կենդանու փոխադրումն արգելվում է:
Խոշոր կենդանիների տեղափոխումը Երեւան-Թբիլիսի-Բաթումի միջազգային գնացքով արգելվում է:

Միջպետական սահմանով կենդանուն անցկացնելու համար պահանջվում է կենդանու վավեր անձնագիրը և առողջության վկայագիրը: