ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Մեր մասին

1899թ. փետրվարին, առաջին գնացքը, հաղթահարելով 180կմ հատվածը, Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի): ժամանակից սկսած, Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով և գտնվում է 1800մ ծովի մակերևույթից բարձր, երկաթուղային տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի` հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստող հուսալի տրանսպորտային կապով ապահովելու համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է: 2008թ. փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր` «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին: Համաձայն պայմանագրի` կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, 20 տարվա աշխատանքից հետո ևս 10 տարով երկարացնելու իրավունքով` կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի խնդիրների մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակացությունների զարգացումը:
Ընկերության կողմից իրականցվող ներդրումների չափը կազմում է 572մլն դոլար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործունեությունն սկսել է 2008թ. հունիսի 1-ից:

«Հարավկովկասյան երկաթուղու» առաքելությունը նրա` որպես համազգային տրանսպորտային Ընկերության զարգացումն է, որը դինամիկորեն բարելավում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը` իր ռազմավարական նպատակների իրականացման ճանապարհով:

Ընկերությունը նպատակների այդ շարքից առանձնացնում է.
- երկարաժամկետ արդյունավետության և ֆինանսական կայունության բարձրացումը,
- ծառայությունների որակի բարձրացումը,
- ՀՀ-ի տարածքում տրանսպորտային արտադրության հզորության ավելացումը,
- եվրոպական-ասիական տրանսպորտային-լոգիստիկական համակարգում ինտեգրումը:

Ընկերությունն իրականացնում է գործունեության հետևյալ ձևերը.

  • բեռնափոխադրումներ,
  • հեռավոր ուղևորափոխադրումներ,
  • ենթակառուցվածքի ծառայությունների մատուցում,
  • լոկոմոտիվաքարշի ծառայությունների մատուցում,
  • շարժակազմի նորոգում,
  • ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն,
  • սոցիալական ոլորտի ապահովում:

Ընկերության կողմից իրականացվում են բեռնափոխադրումներ` արտահանման, ներկրման և ներհանրապետական հաղորդակցություններով: Փոխադրումների կառուցվածքում առանձնացված են այն բեռների տեսակները, որոնց փոխադրումը հաստատուն է. ցեմենտ, հացահատիկ, նավթ և նավթամթերքներ, քիմիական և հանքային պարարտանյութեր:

Ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը ներքին և միջազգային ուղևորափոխադրումների իրականացումն է:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի տեխնիկական բնութագիրը

Հայաստանի երկաթուղու բաց ծավալուն երկարությունը կազմում է 1252,5 կմ, որից 759,8 կմ գլխավոր ուղիներն են: «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահագործման երկարությունը 693,7կմ է:
Բոլոր չորս հանգույցների աշխատանքի դեպքում «ՀԿԵ»" ՓԲԸ-ի փոխադրական ունակությունը կազմում է տարեկան 50մլն տոննա բեռ և 5,5մլն ուղևոր, իսկ Այրումի միայն մի կացվանքի թողունակությունը օրական 18 զույգ գնացք է:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն լրիվ էլեկտրիֆիկացված է, հանդերձավորված է կիսաավտոմատացված բլոկավորման և կապի ժամանակակից տեխնոլոգիական համակարգերով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն ունի 74 կայարան, որոնցից չորսը կցվանքային են.

  • Այրում-Սադախլո (Վրաստան),
  • Ախուրյան-Դոգուկապի(Թուրքիա) -Չի գործում,
  • Երասխ-Վելիդաղ (Ադրբեջան) -Չի գործում,
  • Իջևան- Բարխուդարլի (Ադրբեջան) -Չի գործում:

Շարժակազմը և երկաթուղագծերը.

  • Շահագործվող ու չշահագործվող երկաթուղային գծերի ընդհանուր երկարությունը՝ 1252,5 կմ
  • Գլխավոր ուղու երկարությունը՝ 759,8 կմ
  • Ռելսամեջի (աղուր) լայնությունը` 1520մմ է
  • Գծի էլեկտրիֆիկացումը`100%
  • Բեռնատար վագոնների քանակը` 1302,
  • Լոկոմոտիվային պարկը՝ 127
  • Ուղևորատար վագոնների քանակը՝ 40: