ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
1/ 3
The Woods
2/ 3
The Woods
3/ 3
The Woods
The Woods
The Woods
The Woods

Անվտանգությունը գծանցուներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը երկաթուղու վրա ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար իրականացրել գծանցումներում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառում: Դրա շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին բացատրվել են գծերի անվտանգ հատելու կանոնները: Միջոցառումը կազմակերպվել էր Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, որը լայն լիազորություններ ունի այս ոլորտում:

Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ: Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:

2021-ի առաջին կիսամյակում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 10 դեպք:

ՀԿԵ գլխավոր ուղու վրա գործում են ավելի քան 160 գծանցումներ, որից 31՝ կարգավորվող, 89՝ չկարգավորվող, իսկ 44՝ չթույլատրված, որոնք կառուցվել են բնակիչների կողից և որոնց դեմ երկաթուղինպայքարում է:

Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել։