ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
1/ 7
The Woods
2/ 7
The Woods
3/ 7
The Woods
4/ 7
The Woods
5/ 7
The Woods
6/ 7
The Woods
7/ 7
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods

ՀԿԵ-ն և ՀՀ ԱԻՆ-ը համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում

Մարտի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը համատեղ վարժանքներ են անցկացրել երկաթուղային տրանսպորտում տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների կիրառման նպատակով։ Վարժանքներին հետևել են Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Մասնավորապես, մոդելավորվել է երեք արտակարգ իրավիճակ. Առաջինը երկաթուղային գծերի վրա մարդատար գնացքի բախումն է՝ այրվող վագոնից տուժած ուղեւորների տարհանմամբ։Երկրորդ սցենարը ենթադրում էր քիմիական նյութի արտահոսք երկաթուղային ցիստեռնից, երրորդը ՝ վառելանյութով ցիստեռնի բռնկում ։ Վարժանքները անցկացվել են ԱԻՆ հատուկ տեխնիկայի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Վերականգնման և հրդեհաշիջման գնացքներ» ձեռնարկության աշխատակիցների ներգրավմամբ, որոնք ունեն փրկարարի որակավորում։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է «Վերականգնման և հրդեհաշիջման գնացքներ» ձեռնարկության աշխատակիցների պատրաստվածության բարձր աստիճանը. "գերազանց աշխատեցիք, ոչնչով չեք զիջում ԱԻՆ աշխատակիցներին, որոնք ցույց տվեցին վարպետության բարձր աստիճան", - ասել է նա: Համոզված եմ, որ ձեռնարկությունը պատրաստ է իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների ։