ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

24-06-2021

Հայաստանի և Վրաստանի երկաթուղիները զարգացնում են համագործակցությունը


Հունիսի 16-ին Թբիլիսիում կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և «Վրացական երկաթուղի» ԲԸ պատվիրակությունների հանդիպումը, որը համընկավ Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումների վերսկսման հետ:

Պատվիրակությունները, որոնք գլխավորում էին ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և ՎԵ գլխավոր տնօրեն Դավիթ Պերաձեն, քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ստորագրել համագործակցության մասին արձանագրություն:

Համաձայնեցվել և ստորագրվել է նաև ՀԿԵ-ի և ՎԵ-ի միջազգային երկաթուղային բեռնափոխադրումային հաղորդակցությունում բեռնարկղային գնացքների կազմակերպման տեխնոլոգիայի նոր տարբերակը, որը նախատեսում է փոխադրումների այս տեսակի արդյունավետության բարձրացում, դատարկ վազքի նվազում, լոկոմոտիվների և լոկոմոտիվային բրիգադների գծով ծախսերի նվազում, ինչպես նաև շարժակազմի օգտագործման արդյունավետության բարձրացում:

Երկաթուղայինները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումների ձևաչափը` ընկերությունների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Նկարներ