Գյումրիում էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու
Հոկտեմբերի 30-ին Երևան-Գյումրի ուղղությամբ երթևեկող ԷՌ-2 էլեկտրագնացքը Գյումրի քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել երկաթգիծը չթույլատրված հատվածով հատող կնոջ, որը տեղում մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել 11:51-ին: Կնոջ ինքնությունը դեռ անհայտ է:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հերթական անգամ հորդորում է քաղաքացիներին հատել երկաթուղային գծերը միայն այդ նպատակի համար հատկացված վայրերում, պահպանելով անվտանգության կանոնները և հետևելով ուղղորդող նշաններին: