Նորություն
ՀԿԵ-ում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները
Ապրիլի 13-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հարավկովկասյան երկաթուղու օբյեկտներում և ենթակառուցվածքներում անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրները: Ըստ ՀԿԵ Անվտանգության ծառայության, 2021 թ. առաջին եռամսյակում համապատասխան բնույթի խախտումների կանխարգելման ոլորտում նկատվում է դրական դինամիկա, իրականացվում է կանխարգելիչ աշխատանք, կանոնակարգված է իրավապահ մարմինների ծանուցելու պրակտիկան, արագ և արդյունավետ կապ է հաստատվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Տեղերում իրականացվում են գիտելիքների պարբերական ստուգումներ, հանկարծակի ստուգումներ, երկաթուղու գույքի գողությունների բացահայտված փաստերով շարունակվում է համագործակցությունը ոստիկանության հետ: Իսկ գողությունները կանխելու համար կազմակերպվում են հատուկ այցեր այն վայրեր, որտեղ նման դեպքերը հաճախակիացել են:
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել երկաթուղում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կանխարգելմանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովն ընդգծեց երկաթուղային գծանցներում տեսախցիկներ տեղադրման հարցում ոստիկանության հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Օ.Շատալովը համոզմունք հայտնեց, որ տեսախցիկների տեղադրումը թույլ կտա ոչ միայն արձանագրել հնարավոր խախտումները, այլև թույլ կտա վարորդներին ավելի կարգապահ դարձնել:
Գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նաև հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը Մեղրաձոր-Դիլիջան-Իջևան հատվածում, որտեղ վերջին շրջանում գողությունները հաճախակիացել են:
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել Հարավկովկասյան երկաթուղու գծային-կայարանային միավորումների ներկայացուցիչները: Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում աշխատանքը գնահատվել է բավարար: