ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

16-03-2021

ՀԿԵ-ի գույքի գողությունների և չարամիտ վնասելու դեպքերն աճել են 2,5 անգամ


Այս տարվա հունվարի 1-ից մարտի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքի դեմ արձանագրվել է ապօրինի գործողությունների 22 դեպք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2020 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված միջադեպերի թիվը: Այդ թվում գրանցվել են գողության, գողության փորձի, ՀԿԵ-ի գույքի, ենթակառուցվածքի, շարժակազմի վնասման դեպքեր, որոնք ուղղակիորեն սպառնում են գնացքների երթևեկության անվտանգությանը:

Հիմնականում արձանագրվում են էլեկտրական և կապի մալուխների գողության և անօրինական ազդեցության այլ դեպքեր: Բոլոր հայտնաբերված դեպքերում ընկերությունը ակտիվորեն համագործակցում է հանրապետության իրավապահ մարմինների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ` չարագործներին հայտնաբերելու և հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար:

2020 թվականին երկաթուղում գրանցվել է 31 նմանատիպ դեպք:

ՀԿԵ-ում վստահ են, որ հասարակության կողմից երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը թույլ կտա ապահովել գնացքների երթևեկության անվտանգության պատշաճ մակարդակը, ինչպես նաև ընկերության և քաղաքացիների գույքի պահպանությունը:

Նկարներ