Նորություն
ՀԿԵ-ում թարմացնում են տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը սկսել է տեխնոլոգիական ավտոմեքենաների պարկի թարմացման գործընթացը: Առաջին փուլում Սևանի գծային ուղեմասին է փոխանցվել УАЗ մակնիշի բարձր անցունակության երեք նոր ավտոմեքենա: Մինչև տարեվերջ Ընկերության ձեռնարկությունների համար նախատեսվում է ձեռք բերել ևս 6 նմանատիպ մեքենա:
Նման տեխնիկայի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղու բարդ ռելիեֆով, ինչպեն նաև նրանով, որ աշխատողները պետք է սպասարկեն երկաթուղային գծերը տարբեր եղանակային պայմաններում: Նոր մեքենաները կփոխարինեն 90-ականների արտադրության փոխադրամիջոցները, ինչը զգալիորեն կհեշտացնի աշխատանքային գործընթացը՝ պահպանելով աշխատանքի անվտանգության նորմերը:
Միևնույն ժամանակ, շարունակվում է նաև շարժակազմի նորացման գործընթացը: 2020 թվականի վերջին ընկերությունը բեռնատար շարժակազմի թարմացման ծրագրի շրջանակներում գնեց և Հայաստան բերեց կիսավագոնների հերթական խմբաքանակ` 70 միավորի չափով, որոնք սպասարկելու են արտահանման-ներմուծման փոխադրումները:
Երկաթուղու տեխնոլոգիական ավտոպարկի և շարժակազմի թարմացման գործընթացը շարունակվելու է: