ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

06-01-2021

Սահմանամերձ Երասխ գյուղում բացվեց ռուսաց լեզվի պրոֆիլային դասարանը


«Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամն Արարատի մարզպետարանի հետ համատեղ Սուրբ Ծնունդի նախօրեին Երասխ գյուղում բացեցին տարածաշրջանում միակ մասնագիտացված ռուսաց լեզվի ուսուցանման դասարանը և հիմնադրեցին տարածաշրջանում առաջին ուղղափառ եկեղեցի-մատուռը:

Երասխի բնակիչների համար Ամանորը և Սուրբ Ծնունդը հատկապես տոնական են դարձել այս տարի: Հունվարի 6-ին «Միր» հիմնադրամի և Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներն Ամանորի տոներին նվիրված հանդիսավոր միջոցառում անցկացրեցին: Միջոցառմանը մասնակցում էին ռազմաքաղաքական և հասարակական գործիչներ, Երասխ գյուղի բնակիչներ և դպրոցականներ:

Միջոցառումը տեղի ունեցավ գյուղական դպրոցում և «Հիշողության բլուր» հուշահամալիրի տարածքում: Տոնակատարության շրջանակներում երեխաներին շնորհավորեցին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ, նվերներ բաժանեցին և գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանի համար: Առանցքային իրադարձություն էր տարածաշրջանում առաջին պրոֆիլային ռուսաց լեզվի խորը ուսումնասիրության դասարանի բացումը, որն ամանորյան արձակուրդներից անմիջապես հետո կսկսի ընդունել ոչ միայն դպրոցականների, այլ նաև ուսանողների և մեծահասակների:

Պակաս կարևոր իրադարձություններ չէին ուղղափառ խաչի տեղադրման և Եղիա Մարգարեի անվան եկեղեցի-մատուռի հիմնադրման արարողությունները «Հիշողության բլուր» հուշահամալիրի տարածքում:

Հիշեցնենք, որ «ՄԻՐ» միջազգային մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ հավերժացվում է Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում՝ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի շարասյունը ուղեկցելիս խփված ռուսական ուղղաթիռի անձնակազմի հիշողությունը: Այս նախաձեռնությամբ նախատեսվում է կառուցել «Հիշողության բլուր» ռազմահայրենասիրական պատմական համալիր, որը բաղկացած կլինի թանգարանից, մատուռից, զոհված օդաչուների հուշարձանից:

Նկարներ