Նորություն
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի երկաթուղայիններ, գործընկերներ, վետերաններ.
Անցնող 2020 թվականը դժվար էր երկաթուղու և Հայաստանի համար: Անցնող տարում հանրապետությունը ստիպված էր դիմակայել ոչ միայն կորոնավիրուսային համաճարակին, որի հետ բախվել էր ամբողջ աշխարհը, տնտեսական դժվարությունների, այլև մասնակցել Արցախյան նոր պատերազմին: Այս ամենը մեծ փորձություն դարձավ ինչպես հայ ժողովրդի համար, որը տվեց իր ողջ ուժն ու հնարավորությունները՝ նյութական, ֆիզիկական, բարոյական, այնպես էլ երկաթուղու աշխատողների համար, ովքեր, ինչպես և միշտ, անտարբեր չմնացին: Մեր աշխատակիցները մեկնում էին առաջնագիծ, հավաքում մարդասիրական և նյութական օգնություն, ամեն կերպ աջակցում կարիքավորներին:
Այս տարին, ցավոք, կորուստների տարի էր: Դրանց մի մասն անդառնալի են, բայց այդ կորուստները պետք է վերապրել և առաջ շարժվել` աշխատել երկաթուղային ենթակառուցվածքի և երկրի զարգացման համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է միասնություն, ընդհանուր աշխատանք՝ ի շահ Հայաստանի: Համոզված եմ, որ երկաթուղայինների մեծ, միասնական ու ամուր ընտանիքը կրկին նշանակալի ներդրում կունենա մեր ապագա հաղթանակների և նվաճումների մեջ:
2021 թվականը լինելու է համառ և քրտնաջան աշխատանքի տարի, բայց միայն այս աշխատանքը կդառնա հաջողության ճանապարհը:
Ձեզ և ձեր ընտանիքներին անկեղծորեն մաղթում եմ երջանկություն, առողջություն, ուրախություն նոր տարում: Թող 2021 թվականը լինի նվաճումների և նոր բարձունքների, հաջողությունների, բարեկեցության և բարգավաճման ժամանակ: