ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

30-12-2020

Լերմոնտովո ու Ֆիոլետովո գյուղերի փոքրիկներն ամանորյա նվերներ ստացան երկաթուղայիններից


Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչներն այցելեցին Լերմոնտովո ու Ֆիոլետովո գյուղեր, որտեղ ապրում են մոլոկանները, և ամանորյա նվերներ պարգևեցեին փոքրիկներին:

Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շուկինը, ընկերության ղեկավարությունը ոչ միայն չի կրճատում սոցիալական ծրագրերը, այլև ընդլայնում է դրանք, և 2021 թվականին նախատեսվում է էական միջոցներ ուղղել Ֆիոլետովո գյուղի դպրոցի վերանորոգմանը:

Ամանորյա մանկական տոների կազմակերպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան երկարամյա բարի ավանդույթ է: Ամեն տարի երկրի տարբեր քաղաքներից և շրջաններից ավելի քան 1000 երեխա անվճար դիտում է Երևանի Կ․Ս․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումները, ինչպես թատրոնում, այնպես էլ՝ ռուսական դիվանագիտական առաքելությունում: Ձյունանուշի հետ երեխաները զարդարված տոնածառի մոտ շուրջպար են բռնում, քաղցր նվերներ ստանում Ձմեռ պապիկից։

2020 թվականին նոր կորոնավիրուսային վարակի համաճարակը և Հայաստանում գործող սահմանափակումները, ցավոք, թույլ չտվեցին անցկացնել երեխաների կողմից այդքան սիրված հանդեսները: Սակայն, երեխաներին ամանորյա հրաշքից չզրկելու համար Երևանում դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը ՌԳՄԿ-ի հետ համատեղ քաղցր նվերներ պարգևեցին մանկատների, անապահով ընտանիքների և ռուս հայրենակիցների ընտանիքներից մոտ 2500 երեխաների:

Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ չէ, որ աջակցություն է ցուցաբերում Ֆիոլետովոյի դպրոցին: Ընկերությունն արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և դասարանների կահավորման գործին, բազմիցս դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին, վերանորոգել դպրոցի տանիքը, մարզադահլիճը, ջեռուցման համակարգը:

https://www.youtube.com/watch?v=wtYVBq_7FkI

Նկարներ