Նորություն
Օրորոցային՝ ի հիշատակ Արցախում զոհվածների. Natural Reverb-ի ու ՀԿԵ-ի նախագիծը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և Natural Reverb նախագիծը նախաձեռնել են հայկական ժողովրդական «Րուրի» օրորոցային երգի վրա հիմնված նոր տեսահոլովակի ստեղծում: Հոլովակը նկարահանվել է «Երևան» երկաթուղային կայարանի շենքում, որն առանձնանում է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև հիմնական դահլիճի յուրահատուկ ակուստիկայով:
«Րուրի»-ի հեղինակներն այն նվիրել են Արցախյան պատերազմում զոհված ու անհայտ կորած զինվորներին:
«Ձայնագրումը ոչ միայն տեխնիկական աշխատանք է, այլև հուզական կարեկցանք: Եվ «Րուրի» օրորոցային երգի կատարումով, այս հոլովակով մենք փորձեցինք օգնել մեր հասարակությանը կենտրոնացնել ուժերը Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո», - ասում է նախագծի հեղինակ Արթուր Գեղամյանը:
Երգը կատարում է Նազիկ Բաղդասարյանը, չելեստա՝ Գարիկ Գևորկի:
Natural Reverb նախագիծը միակն է Հայաստանում, որը պատրաստում է երաժշտական տեսահոլովակներ առանց արհեստական «հավելումների»՝ օգտագործելով միայն շենքերի կամ տարածքների բնական ակուստիկա (հնչերանգ): Նախագծի հիմնական նպատակն է երգարվեստով «կենդանացնել» ճարտարապետական կառույցները և ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաներին զուգահեռ չպետք է մոռանալ բնականության մասին, քանի որ երգի հիմնական բաղադրիչը վոկալն է:
Տեսանոլովակը հասանելի էYoutube – ում: