Նորություն
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները վերապատրաստվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները «Մարքեթինգը երկաթուղային տրանսպորտում» դասընթացի շրջանակներում վերապատրաստվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Ծրագիրը մշակված է հատուկ ՀԿԵ-ի համար և ներառում է
. «Մարքեթինգի կոնցեպցիան երկաթուղային տրանսպորտում»,
. «Մարքեթինգային հետազոտությունները տրանսպորտային շուկայում»,
. «Տրանսպորտային շուկայի հատվածավորումը»,
. «Դիվերսիֆիկացումը և դիֆերենցումը երկաթուղային տրանսպորտում»,
. «Մարքեթինգի համալիրի (ծրագրի) մշակումը»,
. «Մարքեթինգի կառավարումը երկաթուղային տրանսպորտում» թեմաները:
Նախագիծն իրականացվում է ՀԿԵ և ՀՊՏՀ միջև կնքված պայմանագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ վերապատրաստում կանցնեն երկաթուղայինների հինգ խումբ, մասնակիցները կստանան հավաստագրեր:
ՀԿԵ-ում աշխատողների վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը հատուկ ուշադրություն է դարձվում: Երկաթուղայինները համապատասխան ուսուցում և վերապատրաստում են անցնում ինչպես Հայաստանի առաջատար համալսարաններում, այնպես էլ սեփական բազայում` Ճանապարհային ուսուցման կենտրոնում, որը հաջողությամբ գործում է 2010 թվականից: