ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

18-08-2020

ՀԿԵ-ն վերականգնել է վետերան-երկաթուղայինի տունը Գյումրիում


Երկարամյա ավանդույթի համաձայն, Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է աջակցություն ցուցաբերել վետերան-երկաթուղայիններին: Այս տարի կատարվեց վետերան, 48 տարվա աշխատանքային փորձ ունեցող երկաթուղային Զուրաբ Խաչատուրի Թումասյանի տան վերանորոգումը:

Ընկերության ուժերով վերանորոգվել է տան տանիքը (90 ք.մ), կահավորվել և սալիկապատվել նոր սանհանգույց: Կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 2 մլն դրամ:

94-ամյա Զուրաբ Թումասյանը ծնվել է Գյումրիում, որտեղ 1944 թվականին աշխատանքի է անցել երկաթուղում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծառայել է Ջաջուռ կայարանում, որպես հրաձիգ:

Գրեթե կես դար Զուրաբ Խաչատուրովիչն աշխատել է Գյումրիի երկաթուղային հանգույցում՝ եղել է Լենինական, Լենինական-Այրում հատվածների, Ջաջուռ կայարանի սլաքավար, Ջաջուռ կայարանի և գծանցի հերթապահ: Նա նաև աշխատանքի վետերան է:

Այսօր պապու ավանդույթները նույն Ջաջուռում շարունակում է թոռը՝ Էդիկ Թումասյանը՝ քարշային ենթակայանի հերթապահ էլեկտրամեխանիկը:

Հարավկովկասյան երկաթուղին առաջին անգամ չէ, որ վերանորոգում է վետերան-երկաթուղայինների տներն ու բնակարանները՝ արդեն վերանորոգվել է երեք տուն Գյումրիում և մեկական՝ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում և Երևանում:

Վետերանները հատուկ տեղ են զբաղեցնում երկաթուղու սոցիալական աջակցության ծրագրում՝ նրանց ցուցաբերվում է հասցեական օգնություն, ընկերությունում գործում է Վետերանների խորհուրդ, իսկ վետերաններից շատերն իրենց փորձն են փոխանցում երիտասարդ կոլլեգաներին:

Նկարներ