Նորություն
ՀԿԵ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել մանկատներին
Չնայած, որ Հարավկովկասյան երկաթուղու հիմնական ուղղություն է հանդիսանում երկաթուղային տրանսպորտի համակարգի զարգացումը՝ բարեգործությունը միշտ գտնվում է Ընկերության ուշադրության կենտրոնում: Վերջին բարեգործական ծրագրերից է Գավառի մանկատան և Երևանի Մանկան տան տրամադրված աջակցությունն է։ Ընկերության Երիտասարդների խորհուրդն այդ հաստատություններին տրամադրել է փոշեկուլներ և հիգիենայի պարագաներ։ Սա մասնագիտացված հաստատություններին օգնության առաջին փորձը չէ: Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ին երկաթուղին փոխանցել էր երկու լվացքի մեքենա և տակդիրներ, Երիտասարդների խորհուրդն №2 օժանդակ դպրոց-ինտերնատին և №8 հատուկ կրթահամալիրին էր փոխանցել սառնարան, SMART-հեռուստացույց: ՀԿԵ Երիտասարդների խորհուրդը նաև կազմակերպել է բարեգործական ծրագիր հատուկ դպրոցների, ինտերնատների սաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար՝ կազմակերպելով նրանց այցը Աբովյանում գտնվող Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան: Աշխատանքը երեխաների հետ ՀԿԵ բարեգործական ակցիաների առաջնահերթություններից է: Ընկերությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կազմակերպում է ամանորյա ներկայացումներ Կ.Ս.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Տարբեր ընթացիկ նախագծերից զատ Ընկերությունն իրականացնում է նաև հասցեական ծրագրեր՝ օգնություն ցուցաբերելով Սանահինի մանկապարտեզին և Ֆիոլետովո գյուղի դպրոցին: Երկաթուղու ֆինանսական միջոցներով նշված կրթական հաստատություններում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, համալրվում գրադարաններ, կահավորվում ուսումնական դասարաններ: