ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

31-05-2024

Հայաստանը և Վրաստանը համատեղ պատրաստվում են ուղևորափոխադրման ամառային սեզոնին


Ամառային ժամանակահատվածում միջազգային ուղևորափոխադրումների կազմակերպման նպատակով մայիսի 30-31-ը Երևանում տեղի ունեցան «Վրաստանի երկաթուղի» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարությունների աշխատանքային հանդիպումներ: Հանդիպումներին մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի իրավապահ և կառավարությունների այլ կառույցների ներկայացուցիչներ:

Կողմերը հաստատեցին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի օրը մեջ կազմակերպվող երթևեկի համաձայնեցված ժամանակացույցը: Հայաստանի հյուսիսում երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետ կապված՝ առայժմ չի սահմանվել գնացքի շարժման մեկնարկի ամսաթիվը: Միաժամանակ, աշխատանք է տարվում երկու երկնրերի միջև գնացքի ուղևորների սահմանային անցման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: Քննարկվեցին նաև առցանց տոմսերի վաճառքի համակարգի արդյունավետությանը և գնացքում վրացական կողմին նստատեղեր ամրագրելուն վերաբերող հարցեր:

Նշենք, որ 2023 թվականին «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից միջազգային հաղորդակցությամբ՝ Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով տեղափոխվել է 57 հազար ուղևոր:

Նկարներ