Նորություն
10-06-2020
Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով
Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Նկարներ
Այլ նորություններ
Մրցույթը որոշել է Հայաստանում ռուսաց լեզվով դասավանդող լավագույն ուսու...
ՀԿԵ-ն և Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևա...
2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքա...
Մանկական նկարչական մրցույթ «Բարեկամության գնացք»...