Նորություն
16-10-2023
Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։
ՀԿԵ-ի ձեռնարկած վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են ուղևորափոխադրումները։
Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։
ՀԿԵ-ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Նկարներ
Այլ նորություններ
Մրցույթը որոշել է Հայաստանում ռուսաց լեզվով դասավանդող լավագույն ուսու...
ՀԿԵ-ն և Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևա...
2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքա...
Մանկական նկարչական մրցույթ «Բարեկամության գնացք»...