Նորություն
29-09-2023
Հոկտեմբերի 2-ից Երևան-Բաթումի-Երևան գնացքի փոխարեն կաշխատի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը
Ամառային ուղևորափոխադրումների չվացուցակի ավարտի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի չեղարկման և հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքի չվացուցակի վերականգման մասին:
Հոկտեմբերի 2-ից Երևան-Թբիլիսի-Երևան թիվ 372/371 գնացքը գործելու է երկու օրը մեկ։ Մեկնումը Երևանից ամսվա զույգ օրերին ժամը 21:30-ին, Թբիլիսիից մեկնումը ամսվա կենտ օրերին՝ 20:20-ին:
Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով ՀԿԵ-ն փոխադրել է 394 հազար ուղևոր, ինչը 4,6 տոկոսով ավելի է 2022 թվականի համանման ցուցանիշից: Միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է ավելի քան 51 հազար ուղևոր, ինչը 6,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Նկարներ
Այլ նորություններ
Երաժշտությունը ՀԿԵ-ի հետ...
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի հա...
Բախվել է մարդատար էլեկտրագնացքին...
Մահվան դեպք ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով...