ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

09-05-2023

Երկաթուղայինները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին


Մայիսի 9-ին վետերան-երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատողները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը և Անհայտ զինվորի գերեզմանը Հաղթանակի զբոսայգում:

Էրեբունի վարչականի շրջանում գտնվող Ազատամարտիկների պուրակում հավաքվածները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օ. Պ. Շատալովի գլխավորությամբ, ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին: Այնուհետև Հաղթանակի զբոսայգում երկաթուղայինները ծաղիկներ դրեցին Հավերժական կրակի մոտ:

ՀԿԵ-ում իրենց պարտքն են համարում աջակցություն ցուցաբերել վետերան-երկաթուղայիններին և հարգել զոհվածների հիշատակը: Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի տարածքում բացվել է Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 73 հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված Փառքի ծառուղին:

Վետերաններին ցուցաբերվում է անհատական օժանդակություն, ինչպես նաև իրականացվում է վետերանների բնակարանների վերանորոգում:

Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում կռվում էին մոտ 600.000 հազ. հայեր, որոնցից մոտ 300.000 զոհվեցին: Ավելի քան 60 հայ գեներալ գլխավորում էին Կարմիր բանակի խոշոր միավորումները՝ այդ թվում բանակներն ու ճակատները:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին երկաթուղայինները փոխադրեցին 20 միլիոն վագոն՝ զինվորներով, ռազմկան տեխնիկայով, սպառազինություններով, սննդամթերքով:

1942 թվականի գարնանը Հայկական ՍՍՀ աշխատավորների կողմից հավաքագրված միջոցների հաշվին կառուցվել էր «Սովետական Հայաստան» զրահապատ գնացքը, որը օգոստոսին փոխանցվեց զրահապատ գնացքների 62-րդ հատուկ դիվիզիոնին: Դիվիզիոնի կազմում «Սովետական Հայաստանը» մասնակցեց Վելիկիյե Լուկի, Նովոսոկոլնիկի քաղաքների և Բալթյան երկրների ազատագրմանը:

Նկարներ