ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

28-04-2023

Անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է


Ապրիլի 28-ին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշեցին մի շարք միջոցառումներով: Հիմնական միջոցառումները կազմակերպվել են "Սևան"գծային-կայանային միավորումում :

2023 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ընտրել է «Միասին ձևավորենք անվտանգ և առողջ աշխատանքային միջավայր ՝ հիմնարար սկզբունք և իրավունք աշխատանքի ոլորտում» թեման ։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է կլոր սեղան՝ անվտանգ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու թեմայով։ Բացի այդ, տեղի է ունեցել հրդեհաշիջման թեմատիկ տեսանյութերի դիտում, ինչպես նաև գործնական պարապմունքներ։ Աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների թեմաներով կազմակերպվել է խաղ-վիկտորինա, ինտելեկտուալ մրցույթ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»։

ՀԿԵ աշխատանքի պաշտպանության, արտադրական և հրդեհային անվտանգության բաժնի պետ Կարինե Համբարձումյան. «Անվտանգ արտադրական միջավայրի ապահովումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է: «Անվտանգություն 24/7» նշանակում է, որ անվտանգությունը հանգստյան օրեր չունի և պետք է զբաղվել անվտանգության հարցերով օրական 24 ժամ և շաբաթը 7 օր: Այս ոլորտում մենք ձգտում ենք հասնել զրոյական վնասվածքների, արդյունաբերական անվտանգության և աշխատանքի պաշտպանության ոլորտում առանցքային ցուցանիշներով ընկերությունների շրջանում առաջատար դիրքի նվաճման, անվտանգության և աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխան բարձրացնել արտադրության մշակույթը և անձնակազմի անձնական նվիրվածությունը»:

Նշենք, որ ապրիլի 28-ին Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ամեն տարի նշում է Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը: Առաջին նման միջոցառումն անցկացվել է ԱՄՆ-ի և Կանադայի արհմիությունների և աշխատողների կողմից 1989 թվականին: Այս կերպ նրանք հարգել են աշխատավայրում զոհված գործընկերների հիշատակը ։ Խնդիրն արդիական էր շատ երկրների համար ։ Արդեն 10 տարի անց նմանատիպ ակցիաներ տեղի ունեցան ամբողջ աշխարհում ՝ ավելի քան 100 երկրներում ։ 2003 թվականին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) առաջարկել է այդ օրը պաշտոնապես նշել ։ Այսօր այն նշում են 175 երկրներ, այդ թվում ՝ Հայաստանը ։

Նկարներ