ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

03-04-2023

ՀԿԵ-ում կայացել է ընկերության արհմիութենական ակտիվի հանդիպումը ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի գործընկերների հետ


Օրերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում տեղի ունեցավ ընկերության արհմիությունների ակտիվի հանդիպումը Ռուսաստանի Երկաթուղայինների և տրանսպորտաշինարարների արհեստակցական միության (ՌՈՍՊՐՈՖԺԵԼ)-ի իրենց գործընկերների հետ: Ճանաչողական այցով Հայաստան էր ժամանել Ռուսական երկաթուղիների արհմիության ներկայացուցիչների պատվիրակությունը:

Բացելով հանդիպումը՝ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ողջունել է երկու երկրների գործընկերների միջև համագործակցության ոչ պաշտոնական ձևաչափը։ Նա բերեց Ռուսական երկաթուղիների արհեստակցական կազմակերպությունների աշխատանքի օրինակներ՝ նշելով, որ Հայաստանում շատ բան էր ընդհորինակում ռուս գործընկերների փորձից։ Մելնիկովը նաև ընդգծել է ՀԿԵ կոլեկտիվում արհեստակցական կազմակերպությունների կարևորությունն ու բարձր հեղինակությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների երկաթուղայինների արհեստակցական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, ներկայացրել համապատասխան իրավական դաշտը, կիսվել մասնագիտական զարգացման ծրագրերով:

ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի փոխնախագահ Նատալյա Բուրովան նշել է, որ իրենք ներկայումս հատուկ ուշադրություն են դարձնում սոցիալ-տնտեսական խնդիրներին և աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։ Նրա խոսքով, չնայած երկաթուղային աշխատողի «տղամարդկային» մասնագիտությանը, Ռուսաստանի երկաթուղիներում կանանց տոկոսն աճում է և ներկայումս կազմում է աշխատողների ընդհանուր թվի մեկ երրորդը։ Միևնույն ժամանակ, կանայք ցանկություն են հայտնում աշխատել զուտ տղամարդկային մասնագիտություններով, օրինակ՝ լոկոմոտիվային բրիգադներում։ Բուրովան ասաց, որ ՌՈՍՊՐՈՖԺԵԼ-ի շրջանակներում գործում է գենդերային հավասարության հանձնաժողով։

ՀԿԵ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Ալբինա Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ այս հանդիպումը կրում է ճանաչողական բնույթ և կնպաստի գործընկերային կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, առաջատար փորձի փոխանակմանը և աշխատողների սոցիալ-տնտեսական և աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը: «Այս հանդիպումը մենք դիտարկում ենք ՀԿԵ և Ռուսական երկաթուղիների արհեստակցական կազմակերպությունների միջև փոխգործակցության և համագործակցության մասին հուշագրի համատեքստում, որը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերին Երկաթուղային արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի 7-րդ կոնգրեսի շրջանակներում», - նշել է նա ։

Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ՀԿԵ-ի կոլեկտիվը 17,5%-ը կանայք են, այդ թվում 57 կին զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կայարանի երեք պետ և երկու Պատվավոր երկաթուղայիններ:

Նա նաև վստահություն է հայտնել ապագայում նման հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ:

Նկարներ