Նորություն
13-03-2023
Չարագործները քարեր են նետել Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքի վրա
Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա ՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում ։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը ։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել ։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։
ՀԿԵ - ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը:
Նկարներ
Այլ նորություններ
Մրցույթը որոշել է Հայաստանում ռուսաց լեզվով դասավանդող լավագույն ուսու...
ՀԿԵ-ն և Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևա...
2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքա...
Մանկական նկարչական մրցույթ «Բարեկամության գնացք»...