Նորություն
ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը կգերազանցի 2 մլրդ դրամը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մեկնարկել են 2023 թվականի ներդրումային ծրագրի իրականացումը: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի և շարժակազմի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ:
290 մլն դրամ կուղղվի շարժակազմի ոլորտին, իսկ 1,8 մլրդ դրամ՝ ենթակառուցվածքների տնտեսությանը։ Մասնավորապես, 1,7 մլրդ դրամ կներդրվի գծային տնտեսության մեջ, շուրջ 30 մլն դրամ՝ էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ոլորտում, 10 մլն դրամ՝ ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի տնտեսություն։ 2023 թվականին կապիտալ վերանորոգումով նախատեսվում է ամբողջությամբ թարմացնել 14 կիլոմետր գծային ճանապարհ։ Երկաթուղու ողջ երկարությամբ նախատեսվում է փոխարինել 15,6 հազար երկաթբետոնե և 4 հազար փայտյա կոճ։
«Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվելու է ենթակառուցվածքների պահպանմանը և զարգացմանը, ինչն ուղղակիորեն ազդում է երկաթուղու անվտանգության և անխափան աշխատանքի վրա։ 2023 թվականը մեր ընկերության համար լինելու է քրտնաջան աշխատանքի տարի։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական և արդյունավետ ծախսումը մեր առաջնահերթություններից է, ինչին նպաստում են ապրանքների և ծառայությունների գնման թափանցիկ մրցութային ընթացակարգերը», - նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։