ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

11-01-2023

Ուշադրություն ուղևորներին


2023 թվականի փետրվարի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային էլեկտրագնացքներում որոշ փոփոխություններ են մտցվում ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի տեղափոխման վերաբերյալ։

Փոփոխությունների համաձայն՝ մեկ տոմսով ուղևորին թույլատրվում է անվճար տեղափոխել մինչև 36 կգ կշռող անձնական իրեր՝ ձեռքի ուղեբեռի տեսքով և 180 սմ-ը չգերազանցող երեք չափերի հանրագումարով։ Ուղեբեռի զանգվածը գերազանցելու դեպքում գանձվում է 200 դրամ վճար յուրաքանչյուր միավորի համար, իսկ չափերը գերազանցելու դեպքում ՝ 500 դրամ մեկ միավորի համար (օրինակ ՝ կոնտեյներով ընտանի կենդանիներ, հեծանիվներ, դահուկներ և այլ մարզագույք):

Փոքր երեխաներ ունեցող ուղևորներին թույլատրվում է մանկասայլակի անվճար տեղափոխում, իսկ հաշմանդամություն ունեցող ուղևորներին՝ անվասայլակի անվճար տեղափոխում ։ Դնչկալներով խոշոր շներ տեղափոխելու համար ուղևորի կողմից նախասրահի մոտ երեք նստատեղ գնելու դեպքում սահմանվում է 1000 դրամ վճար ։

Փոփոխությունները կվերաբերեն Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Գյումրի-Երևան և Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքներին (այդ թվում ՝ արագընթաց գնացքներին) ։

Նկարներ