ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

28-06-2022

Որոշվեցին ՀԿԵ լավագույն կադրային մասնագետները


Շարժակազմի տնօրինության Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի Գյումրիի տեղամասի տեխնիկական ուսուցման կենտրոնում հունիսին անցկացվել է «Կադրային լավագույն մասնագետ» մասնագիտական մրցույթը:

Մրցույթն առաջին անգամ է ներդրվել «ՀԿԵ» ՓԲԸ-ում և նախատեսված է անձնակազմի կառավարման մասնագետների և կադրերի մասնագետների մասնագիտական մակարդակի և ստեղծագործական ակտիվության բարձրացման, ինչպես նաև Ընկերության անձնակազմի հետ աշխատանքի լավագույն փորձի բացահայտման և տարածման համար:

Մրցույթը բաղկացած էր երկու փուլից՝ 1-ին տեսական, 2-րդ՝ գործնական փուլերից և անցավ շատ ջերմ և ընկերական մթնոլորտում։ Մրցույթում սահմանվել են երեք մրցանակային տեղեր: Անցկացված մրցույթի արդյունքներով որոշվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ում «Կադրային լավագույն մասնագետ» անվանակարգում հետևյալ հաղթողները՝

1-ին տեղը զբաղեցրեց Արմինե Գրիշայի Ավետիսյանը - Շարժակազմի տնօրինության առաջատար մասնագետ կադրերի գծով, 2-րդ տեղը՝ Լուիզա Սարգսի Խաչատրյանը - Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման բաժնի 1-ին կարգի մասնագետ: 3-րդ տեղի համար որոշվել են երկու հաղթող՝ Ռոզա Մասիսի Բարսեղյանը – Շարժակազմի տնօրինության 1-ին կարգի մասնագետ կադրերի գծով և Լուսինե Արաիկի Ոսկանյանը - Փոխադրումների գծով տնօրինության «Վանաձոր» Գծային-կայարանային միավորման 1-ին կարգի մասնագետ կադրերի գծով:

Նկարներ