Նորություն
Մրցույթի ժամանակ որոշվեցին ՀԿԵ-ի լավագույն գծային աշխատողները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ենթակառուցվածքի տնօրինության կողմից անցկացվել է «Լավագույն մասնագետ» մրցույթը գծային աշխատողների շրջանում։ Երկու փուլով անցկացվող կոշտ մրցակցության արդյունքում բացահայտել են լավագույններին։
8 մասնակիցներից հաղթեցին մրցույթի տեսական և գործնական մասերով ավելի շատ միավորներ հավաքած աշխատակիցները. 1-ին տեղը զբաղեցրեց "Սևան" գծի ուղեմասի 5-րդ կարգի գծի բանվոր Պարգև Քոչարյանը, ով հավաքեց 36 միավոր, 2-րդ տեղը զբաղեցրեց "Երևան" գծի ուղեմասի 5-րդ կարգի գծի բանվոր Յուրիկ Ալավերդյանը, ով հավաքեց 35 միավոր, 3-րդ տեղը 34 միավորով զբաղեցրեց "Սևան" գծի ուղեմասի 5-րդ կարգի գծի բանվոր Վահան Նահապետյանը:
Մրցույթն անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։ Մրցույթի տեսական մասի համար պատրաստվել են թեստեր՝ 10-ական հարցով՝ հատուկ գիտելիքները գնահատելու և բացահայտելու համար։ Արդյունքների հաշվարկը կատարվել է բալային համակարգով, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար հաշվարկվել է 2 միավոր, առավելագույն միավորներ ՝ 20, առաջադրանքի կատարման ժամանակը՝ 30 րոպե:
Գործնական մասով մրցույթի նախագահ, տնօրենի 1-ին տեղակալ Արմեն Մկրտչյանը մրցույթի մասնակիցների կողմից աշխատանքի կատարման համար ապահովել է հավասար և անվտանգ պայմաններ։ Կատարվել է առաջադրանք ՝ համակցման կողդիրների փոխարինում։ Կատարելու ժամանակը 20 րոպե էր։ Գործնական առաջադրանքի արդյունքների հաշվարկը կատարվել է բալային համակարգով, հավաքած միավորների առավելագույն քանակը ՝ 20 ։