ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

19-05-2022

ՀԿԵ-ի աշխատակիցները սեմինար են անցկացրել Արտաշատ քաղաքի դպրոցականների համար


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Արտաշատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների համար սեմինար են անցկացրել, որի ընթացքում անդրադարձել են երկաթուղու աշխատանքին, ինչպես նաև երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգ վարքագծի կանոններին։

Ինտենսիվ երթևեկությամբ երկաթուղային ուղիների մոտ գտնվող դպրոցի աշակերտներին և աշխատակիցներին ներկայացվել են մեդիա-նյութերն այն մասին, թե ինչ չի կարելի անել երկաթուղային ենթակառուցվածքում և անդրադարձել անվտանգության կանոնների խախտման ցավալի հետեւանքներին: Երեխաները բանախոսներին են ուղարկել իրենց հետաքրքրող հարցերը ՝ անվտանգության և երկաթուղայինի մասնագիտության ընտրության վերաբերյալ։

"Առջևում ամառային արձակուրդներն են, երբ երեխաները հիմնականում ազատ են լինում, իսկ երկաթուղային ենթակառուցվածքին հարող բնակավայրերում առաջին պլան է մղվում երեխաների վարքագծի եւ անվտանգության կանոնների մասին տեղեկացնելու խնդիրը։ Իրականում երեխաները հետաքրքրասեր են, հարցեր են տալիս, ուզում են հասկանալ, թե ինչպես է կառուցված և ինչպես է աշխատում երկաթուղին, ինչպես ճիշտ դրսեվորեն իրենց իրենց քաղաքը կամ գյուղը հատող երկաթուղային ուղիներում ", - նշում է ՀԿԵ գլխավոր տնօրենի խորհրդական Լևոն Հակոբյանը ։

Երկաթուղային ենթակառուցվածքի հետ անվտանգ համակեցության կանոնների մասին հասարակությանը տեղեկացնելուն ուղղված ակցիաները պարբերական բնույթ են կրում: ՀԿԵ-ն կազմակերպում է «Անվտանգության օր» ակցիան, անցկացնում դասընթացներ դպրոցներում՝ բարձրացնելու երեխաների տեղեկացվածությունը անվտանգության կանոնների վերաբերյալ և պայքարում է քաղաքացիների կողմից երկաթուղային գծերով կազմակերպվող ապօրինի հատումների դեմ։

Նկարներ