ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

09-05-2022

Շնորհավո՛ր Հաղթանակի օրը


Հարգելի վետերաններ, գործընկերներ:

Շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս Հաղթանակը դարձավ նախկին Խորհրդային Միության երկրներում բնակվող ժողովուրդների ընդհանուր փորձությունը, նվաճումը, ձեռքբերումը: Այն ձեռք է բերվել անմարդկային ջանքերի, հսկայական զոհերի գնով, որոնց ճշգրիտ թիվը մինչ օրս անհայտ է: Պատերազմի տարիներին երկաթգիծը կյանքի զարկերակն էր, որով ռազմաճակատ գնում էին գնացքներ՝ զինվորներով, զենքով և տեխնիկայով, խորը թիկունքում արտադրված տանկերով և հրանոթներով, տարհանվում կանանց և երեխաների հետ էշելոններ:

Պատերազմի տարիներին սովետական երկաթուղայինները տեղափոխել են 20 միլիոն վագոն, վերականգնել պայթեցված կամուրջներ, գծեր, ենթակառուցվածքներ:

Այս գնացքների թվում էր նաև «Սովետական Հայաստան» զրահապատ գնացքը, որը կառուցվել էր 1942-ի գարնանը՝ Հայկական ՍՍՀ աշխատավորների գումարներով: Հայրենական Մեծ պատերազմի ճակատներում կռվող 600 հազար հայերի թվում էին նաև Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատակիցներ: Մենք հիշում ենք և միշտ հիշելու ենք բոլորին, այս հիշողությունը փոխանցելու ենք մեր երեխաներին, թոռներին, ծոռներին և ապագա սերունդներին: Քանի ապրում է նրանց՝ Մեծ պատերազմի ու Մեծ հաղթանակի հայտնի ու անհայտ հերոսների, մասին հիշատակը, նրանք կենդանի են:

Մայիսի 9-ին, առաջին հերթին, մենք շնորհավորում ենք մեր վետերաններին` այս մեծ Հաղթանակը կերտողներին: Եղեք առողջ և շարունակեք մեզ համար լինել քաջության, Հայրենիքի նկատմամբ սիրո և պարտքին հավատարմության վառ օրինակ:

Հարգանքով՝
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Ա.Վ.Մելնիկով

Նկարներ