Նորություն
Ողբերգական դեպք երկաթուղային գծերի վրա
Մայիսի 4-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Ալավերդի-Սանահին ճանապարհահատվածում գտնվող բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված կնոջը: Միջադեպը տեղի է ունեցել փոքր շառավղով ոլորանի վրա, որտեղ երթուղու տեսանելիությունը վարորդների համար կազմում է ընդամենը 70 մետր։ Լոկոմոտիվային բրիգադի ձեռնարկած գործողությունները, ձայնային ազդանշանների հնչեցումն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգությունից։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով ՝ 1988թ. ծնված Նելլի Գալստյանը մահացել է: ՀԿԵ - ն կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ճանապարհներով անցնելիս, խստորեն պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները, այդ թվում ՝ առանց խիստ անհրաժեշտության չգտնվել գծերի վրա և օգտվել սարքավորված անցումներից, բացի այդ ծնողների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ առջեւում արձակուրդային շրջան է, երբ երեխաները հաճախ որպես խաղալու վայր ընտրում են երկաթուղային ենթակառուցվածքը։ ՀԿԵ-ն պարբերաբար անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում ՝ երկաթուղային ենթակառուցվածքի հարակից հանրակրթական դպրոցներում ՝ երեխաներին զգուշացնելով գծերի վրա գտնվելու կամ խաղալու վտանգի մասին։ Ընկերությունը հույս ունի, որ ծնողները կաջակցեն երեխաներին նման վարքագծի անթույլատրելիության մասին տեղեկացնելու գործում: