ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

29-04-2022

ՀԿԵ-ն առաջին անգամ միացել է Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա տոնակատարությանը


Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մեկնարկել են Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված մի շարք միջոցառումներ: Թեև աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանման հարցերը միշտ գտնվել են և գտնվում են ընկերության ղեկավարության ուշադրության կենտրոնում, 2022 թվականին ՀԿԵ-ն առաջին անգամ նման միջոցառումներ է անցկացնում տոնի օրը:

Գլխավոր միջոցառումը Գյումրիում էր։ Անվտանգության և աշխատանքի պաշտպանության կազմակերպման նպատակով ձեռնարկություններում անցկացվել են խորհրդակցություններ, կազմակերպվել է կլոր սեղան՝ ԱՊ և ԱԿ վերաբերյալ հարցերի և առաջարկությունների քննարկման վերաբերյալ: Թեմատիկ տեսաֆիլմերի դիտում, խաղերի անցկացում-վիկտորին ՝ արդյունքների ամփոփմամբ և մրցանակների հանձնմամբ, ինչը նպաստում է աշխատակիցների ուշադրությունը այս ծրագրի խնդիրների վրա կենտրոնացնելուն:

Ինչպես նշեց ՀԿԵ աշխատանքի պաշտպանության, արդյունաբերական և հրդեհային անվտանգության բայնի պետ Կարինե Համբարձումյանը. «Աշխատանքի պաշտպանությունը աշխատողների աշխատանքի ընթացքում կյանքի, առողջության և աշխատունակության պահպանման համակարգ է։ Ուստի աշխատանքի պաշտպանության քարոզչությունը զգալիորեն նվազեցնում է երկաթուղու աշխատակիցների շրջանում մահացության, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների ռիսկերը: Աշխատանքի անվտանգության հարցերը միշտ եղել են և արդիական կլինեն այնպիսի խոշոր արտադրական ընկերությունների համար, ինչպիսիք են ՀԿԵ-ն»։

Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը 2022 թվականին անցկացվում է «Միասին ձևավորում ենք անվտանգության և առողջության դրական մշակույթ» կարգախոսով: Կազմակերպության նպատակն է ուշադրություն հրավիրել անվտանգ աշխատանքի ապահովման, առողջ արտադրական միջավայրի, աշխատանքային գործունեության պահպանման կանխարգելիչ միջոցառումների և դրանցում ներդրումների վրա: Առաջին նման միջոցառումն անցկացվել է ԱՄՆ-ի և Կանադայի արհմիությունների և աշխատակիցների կողմից 1989 թվականին:

Նկարներ