Նորություն
Կապի մալուխներն ու մետաղը՝ չարագործների ուշադրության կենտրոնում
2022 թվականի առաջին եռամսյակում երկաթուղու գույքի կողոպուտի և դրա փորձերի թիվը կրճատվել է: Բայց, այնուամենայնիվ, քիչ չեն այն դեպքերը, երբ քաղաքացիների անօրինական գործողությունները սպառնալիք են ստեղծում երկաթուղային երթևեկության անվտանգության համար:
Չարագործների հիմնական թիրախը գունավոր ու սև մետաղի ջարդոնն է, ինչպես նաև կապի մալուխները: Արձանագրվել են նաև գույքը դիտավորությամբ վնասելու, ուղիների վրա օտար առարկաներ տեղադրելու, աչքաթող արած անասունին վրաերթի ենթարկելու դեպքեր: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությամբ պայքար են մղում երկաթուղում գրանցվող իրավախախտումների դեմ և կանխարգելիչ քայլեր ձեռնարկում դրանք կանխելու ուղղությամբ:
«ՀԿԵ» ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին երկաթուղու տարածքում պահպանել օրենքն ու անվտանգության կանոնները, քանի որ նույնիսկ ամենաաննշան թվացող խախտումները և երկաթուղային համակարգերի աշխատանքին միջամտելը հղի է անդառնալի հետևանքներով, այդ թվում՝ հենց օրինախախտների համար: