ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

29-03-2022

«Մոլորակի ժամը»


«ՀԿԵ» ՓԲԸ-ն միացել է «Մոլորակի ժամ» ակցիային՝ անջատելով Սասունցի Դավիթ կայարանի լույսերը։ 2022 թվականին Մոլորակի ժամը անցկացվում է «Ձևավորել մեր ապագան» կարգախոսով և նվիրված է աշխարհը միավորելուն՝ ի աջակցություն մարդկանց և մեր մոլորակի։

«Մոլորակի ժամը» ամենամյա միջազգային միջոցառում է, որն անցկացվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից 2007 թվականից սկսած մարտի վերջին շաբաթ օրը։ Դրա նպատակն է խրախուսել աշխարհի բնակչությանը հոգ տանել բնության և նրա ռեսուրսների մասին: Ակցիայի ընթացքում դրա մասնակիցները՝ անհատներ, կազմակերպություններ, պետական ​​և առևտրային հիմնարկներ, մեկ ժամով (տեղական ժամանակով ժամը 20:30-ից մինչև 21:30-ը) անջատում են բնակելի շենքերի լույսերը, ինչպես նաև քաղաքի հայտնի շենքերի և հուշարձանների լուսավորությունը:

Նկարներ