Նորություն
ՏԿԵ նախարարը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը
ՏԿԵ նախարարը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևի գլխավորած պատվիրակությունը։
Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։ Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։