Նորություն
Ռուսերեն լեզվի խորացված ուսուցում ՀԿԵ աշխատակիցների համար
Նոյեմբերի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 15 աշխատակիցներ, որոնք ռուսերեն լեզվի խորացված ուսուցման դասընթաց են անցել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ստացան ավարտական հավաստագրեր:
Դասընթացը իրականացվում է բուհի մասնագետների կողմից հատուկ մշակված ծրագրով, որի հիմքում երկաթուղային ինժեներական տերմինաբանությունն է:
Ըստ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շուկինի, ծրագիրը ունի դրական արդյունքներ և կլինի շարունակական, ինչը կնպաստի ընկերության աշխատակիցների տեխնիկական ռուսերեն լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը:
ՀԿԵ ընկերությունը համագործակցում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ նաև երկաթուղային ենթակառուցվացքի ինժեներների ու այլ մասնագետների պատրաստման հարցում: