ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

03-11-2021

Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչը վկայականներ է հանձնել Վանաձորի ռուսական կենտրոնի շրջանավարտներին


Նոյեմբերի 1-ին Վանաձոր քաղաքի «Ռուսական կենտրոնում» տեղի ունեցավ կրթամշակութային հաստատության շրջանավարտների վկայականների հանձնման արարողություն։

Ինչպես նշեց վկայականների հանձնման արարողության ժամանակ Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը, դասերի մեկնարկից ընդամենը մեկ ամիս անց դպրոցականները սկսեցին հասկանալ և խոսել ռուսերեն ։ Նրա խոսքով, սա կենտրոնի ուսուցիչների վաստակն է: Նա նաև ասաց, որ ռուսաց լեզվի դասավանդման պահանջարկը բավականին մեծ է, ինչի կապակցությամբ կբացվի երկրորդ խումբը։

Վանաձորում «Ռուսական կենտրոնը» բացվել է 2021 թվականի հունիսին՝ Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային և բիզնես կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և Արսեն Մնացականյանի ֆինանսական օժանդակությամբ։ Կենտրոնում կարելի է ծանոթանալ ռուս գրականությանը, ուսումնական և դիդակտիկ նյութերին, այստեղ կազմակերպվել են նաև ռուսաց լեզվի անվճար դասընթացներ, ստեղծագործական խմբակներ։

Նկարներ