ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

13-10-2021

ՀԿԵ-ն արդեն սեփական փրկարարներ ունի


ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 25 աշխատակից վերապատրաստվել եւ ստացել է «Փրկարար» կատեգորիան: Նախաձեռնությունն ուղղված է արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքմանն ու կազմակերպմանը և տուժած ուղևորներին օգնությանը:

Ընկերության աշխատակիցներն իրենց որակավորումները ստացան երեք շաբաթ տևած վերապատրաստման դասընթացից հետո: Տեսական մասում երկաթուղայինները դասընթացներ անցան հրդեհային անվտանգության, առաջին օգնության, փրկարարական աշխատանքների և բարձրության վրա փրկարարական աշխատանքների թեմաներով: Գործնական վարժություններ անցկացվեցին Ակադեմիայի և Հարավկովկասյան երկաթուղու հարթակներում:

Համապատասխան ուսուցում անցած ընկերության աշխատակիցները Արտակարգ իրավիճակների նախարարության ռեզերվում ընդգրկվեցին որպես փրկարարներ:

Նկարներ