Նորություն
28-09-2021
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, ինչպես նաև առցանց՝ railway.am կայքում:
Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:
Տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար:
Գնացքի նշանակման հետ կապված ՝ փոփոխություն է տեղի ունեցել Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ժամանակացույցում: Այսպիսով, հոկտեմբերի 1-ից Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Գյումրիի կայարանից կմեկնի 19:40, ոչ թե 19:35
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ...
Մրցույթը որոշել է Հայաստանում ռուսաց լեզվով դասավանդող լավագույն ուսու...
ՀԿԵ-ն և Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևա...
2024 թվականին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքա...