ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Նորություն

22-09-2021

«ՀԿԵ» ընկերությունը դարձավ վարչապետի գավաթի հեծանվավազքի մրցաշարի հովանավորներից մեկը


«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը մեկնարկեց սեպտեմբերի 19-ին Շորժայում և ավարտվեց Սևանի թերակղզում:

Այն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցաշարին մասնակցել են շուրջ 330 ՀՀ քաղաքացիներ։

Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մրցաշարրում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։

Նկարներ