Նորություն
ՀԿԵ-ն շարունակում է իրականացնել վտանգավոր և չափազանց մեծ բեռների փոխադրումներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաջողությամբ կազմակերպել է 106 տոննա «հեղուկ պարաֆին» վտանգավոր բեռի Ռուսաստանի Կիրիշի քաղաքից Երևան փոխադրումը:
Այն նախատեսված է ՈՒՍԱԼ-Արմենալ ընկերության՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողի համար, որը հանդիսանում է աշխարհի ամենաժամանակակից և էկոլոգիապես մաքուր փայլաթիթեղ արտադրող գործարաններից մեկը, որը ստեղծվել է ՌՈՒՍԱԼ-ի կողմից 2000 թ. Քանաքեռի ալյումինի գործարանի հիման վրա:
Հեղուկ պարաֆինը նավթի վերամշակման արդյունք է և հանդիսանում է դյուրավառ հեղուկ:
Պարաֆինի փոխադրումն իրականացվել է հատուկ ցիստերնների միջոցով, որոնք հագեցած են ջեռուցմամբ, ինչը հնարավորություն է տվել պահպանել պահանջվող ջերմաստիճանային ռեժիմը ամբողջ երթուղու երկայնքով և ապահովել փոխադրման անվտանգությունը:
Հուլիսին ՀԿԵ-ն FESCO տրանսպորտային խմբի հետ համատեղ կազմակերպեց 111,74 տոննա ընդհանուր քաշով տրանսֆորմատորի փոխադրումը Կավկազ նավահանգստից մինչև Հրազդան կայարան:
Ներմուծվող տրանսֆորմատորը նախատեսված է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար, որը շահագործման է հանձնվել դեռևս 1961 թվականին:
ՀԿԵ-ն մատուցեց համալիր ծառայություններ, որոնք ներառում էին, մասնավորապես, ծովային և ցամաքային բեռնափոխադրումը, բեռնաթափման հարթակի տրամադրումը, բեռների անվտանգության ապահովումը և այլն:
Նշենք, որ 2018 թվականի սկզբից սա FESCO-ի և Հարավկովկասյան երկաթուղու միջև արդեն չորրորդ հաջող համագործակցության օրինակն է չափազանց մեծ բեռների փոխադրման գործում:
FESCO տրանսպորտային խումը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր տրանսպորտալոգիստիկ ընկերություններից է, որն ունի ակտիվներ նավահանգիստների, երկաթուղու և ինտեգրված լոգիստիկ բիզնեսի ոլորտներում: Ընկերության ակտիվների պորտֆելը հնարավորություն է տալիս ապրանքներ մատակարարել «դռինց դուռ» և վերահսկել տրանսպորտային շղթայի բոլոր փուլերը: Խմբին են պատկանում Վլադիվոստոկի առևտրային ծովային նավահանգիստը, «Տրանսգարանտ» երկաթուղային օպերատորը և «Ռուսական եռյակ» ֆիթինգային հարթակների օպերատորը: FESCO-ն կառավարում է Նովոսիբիրսկում, Խաբարովսկում և Տոմսկում գտնվող չոր տերմինալային համալիրները: Խումբը կառավարում է մոտ 50 հազար բեռնարկղ, ավելի քան 7 հազար ֆիթինգային հարթակների:
Խմբի նավատորմը ներառում է 18 տրանսպորտային նավ, որոնք հիմնականում գործում են սեփական նավագնացության գծերով: