Նորություն
26-08-2021
Հարավկովկասյան երկաթուղին և Տրանսմաշհոլդինգը հուշագիր են ստորագրել ուղևորատար շարժակազմի մշակման և արտադրության վերաբերյալ
Փաստաթուղթը ստորագրվել է «PRO//Движение.Экспо» 1520 տարածության Միջազգային երկաթուղային սալոնի շրջանակներում և կգործիի հինգ տարի:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ռազմավարական արտադրանքի տեսականու մշակման և ՀԿԵ երթուղային ցանցի պահանջարկի գնահատման առումով: Փոխգործակցության նպատակն է շարժակազմի մշակումն ու արտադրությունը, որը մաքսիմալ կհամապատասխանի տեխնիկական հագեցվածության և հարմարավետության մակարդակին ներկայացվող պատվիրատուի և ուղևորների պահանջներին:
Կողմերը մտադիր են աշխատանքային խմբեր ձևավորել, որոնք անհրաժեշտ տեղեկատվությամբ կփոխանակվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, համատեղ հանդիպումներ կանցկացնեն, ինչպես նաև կիրականացնեն այլ աշխատանքներ, որոնք անհրաժեշտ կլինեն համատեղ խնդիրների իրականացման համար:
Նկարներ
Այլ նորություններ
Երաժշտությունը ՀԿԵ-ի հետ...
Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի հա...
Բախվել է մարդատար էլեկտրագնացքին...
Մահվան դեպք ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով...