Նորություն
23-08-2021
ՀԿԵ մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով
Անցած հանգստյան օրերին անցած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մինի-ֆուտբոլի կորպորատիվ առաջնությունն ավարտվեց Երևանի ուղեմասի թիմի հաղթանակով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Էներգետիկայի ձեռնարկության և Կենտրոնական աշխատակազմի թիմերը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցեց 7 թիմ: Բացի առաջին եռյակից, հաղթանակի համար պայքարեցին Կապի և հեռամեխանիկայի ձեռնարկության, Վանաձորի ուղեմասի, Անվտանգության ծառայության և Փոխադրումների տնօրինության թիմերը:
Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը դրամական պարգևներ ստացան ՀԿԵ Արհմիութենական կազմակերպությունների միության կողմից:
Մրցաշարի կազմակերպիչն էր ընկերության Երիտասարդական խորհուրդը:
Նկարներ
Այլ նորություններ
ՀԿԵ-ն գծանցները հագեցնում է ռետինակորդային պատվածքով...
Անվտանգությունը գծանցուներում՝ երկաթուղու ուշադրության կենտրոնում է...
ՀԿԵ-ն անցկացրեց «Փրկիր կյանքը» անվտանգության ակցիան...
ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ է նշանակվել Օլեգ Շչուկինը...