Նորություն
12-08-2021
Երևան-Գյումրի-Երևան հատուկ չվերթ դպրոցականների համար
Օգոստոսի 10-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացրեց հատուկ չվերթ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ: Ընկերության ժամանակակից էլեկտրագնացքներից մեկը Գյումրի տեղափոխեց մոտ 100 դպրոցական, ովքեր այցելեցին «հայրաքաղաքի» թանգարաններ և տեսարժան վայրեր:
«ՀԿԵ» ընկերությունը կարևորում է երիտասարդների հետ շփումը` նրանց երկաթուղու աշխարհին ծանոթանալու և մերձենալու տեսանկյունից: Երեխաների անկեղծ հետաքրքրությունը ընկերության աշխատանքին թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում նրանցից ոմանք գուցե ընտրեն երկաթուղայինի մասնագիտությունը:
Նկարներ
Այլ նորություններ
«Մոլորակի ժամը»...
Հայաստանի և Վրաստանի երկաթուղային վարչությունները համաձայնեցրել են 202...
ՀԿԵ-ն կատարելագործում է Միասնական տեխնոլոգիական գործընթացը...
Հոկտեմբերի 16-ից տեխնիկական պատճառներով չեղարկվում են Երևան-Գյումրի-Եր...