Նորություն
Երկաթուղայինի օրը նշեցին ՀԿԵ-ում
Ավանդույթի համաձայն, մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պարգևներ հանձնվեցին առաջատար երկաթուղայիններին:
Ինչպես նշեց, շնորհավորելով երկաթուղայիններին, Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, երկաթուղայինի աշխատանքը շարունակում է մնալ պահանջված, պատվաբեր և հարգված: Իսկ երկաթուղային տրանսպորտի անխափան աշխատանքը տնտեսության կայունության և պետության պաշտպանունակության գրավական է:
«Հարավկովկասյան երկաթուղին այսօր շորունակում է աճել, զարգանալ, իրականացնել բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, արդիականացնել ոլորտը, երթուղիներում նոր էլեկտրագնացքներ գործարկել, արդյունավետ համագործակցել բիզնեսի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության հետ», - ասաց Ա.Մելնիկովը:
Նա ընդգծեց, որ ՀԿԵ-ի բոլոր ծրագրերի և նվաճումների հիմքում յուրաքանչյուր աշխատողի ներդրումն է, և ամենօրյա աշխատանքի շնորհիվ ուղևորների անվտանգ փոխադրումը և բեռների ժամանակին առաքումը դարձել են ժամանակակից կյանքի սովորական հատկանիշներ:
Երկաթուղու աշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելցին նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Վետերանների խորհրդի և արհմիության նախագահներ Լևոն Հակոբյանը և Ալբինա Մարտիրոսյանը:
Մի շարք աշխատողներին հանձնվեցին «Պատվավոր երկաթուղային» նշաններ, անվանական ժամացույցներ, այլ պարգևներ: Ընդհանուր առմամբ, պարգևներ ստացան մոտ 150 երկաթուղայիններ:
Տոնական միջոցառումների շրջանակներում ՀԿԵ-ն կմասնակցի «Գրաունդ» ժամանակակից արվեստի փառատոնին, իսկ Երկաթուղայինի օրը ներհանրապետական էլեկտրագնացքները կլինեն անվճար:
Տոնի նախաշեմին Հայաստան են բերվում երկու նոր ժամանակակից ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք շուտով սկսելու են սպասարկեն ուղևորներին ներքին երթուղիներում: